Պուտինը և Քեմերոնը քննարկել են Մինսկի պայմանավորվածությունների իրագործման խնդիրը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են Մինսկի փետրվարի 12-ի պայմանավորվածությունների իրագործման համալիր միջոցառումների անշեղ կատարման անհրաժեշտությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Պուտինը «կարևորել է ուղղակի երկխոսության հաստատումը Կիևի իշխանությունների և Դոնբասի ներկայացուցիչների միջև, ինչը կնպաստի Ուկրաինայի հարավ-արևելքում կայուն կարգավորման հասնելուն»:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով ռուս-բրիտանական շփումների շարունակման շուրջ: Հաստատվել է բրիտանական կառավարության հետ փոխգործակցելու պատրաստակամությունն ինչպես երկկողմ օրակարգի հարցերի, այնպես էլ միջազգային խնդիրների շուրջ կառուցողական համագործակցության վերականգնման նպատակով»,- նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են նաև Մերձավոր Արևելքի իրադրությունը՝ «շեշտը դնելով սիրիական խնդրի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու վրա»: «Գոհունակություն է հայտնվել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում միջնորդների «վեցյակի» համատեղ արդյունավետ ջանքերի կապակցությամբ»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից