ԱՄՆ-ն միջամտում է Վրաստանի գործերին. Բուրջանաձե
Վրաստան
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ ԱՄՆ-ն միջամտում է երկրի ներքին գործերին և հովանավորում նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժմանը:
«Պուտինին փնովող «Ազգային շարժումն» այնքան թանկ է Արևմուտքի համար, որ նա աչք է փակում ամեն ինչի վրա: Ամերիկացիներն այսօր էլ ամեն ինչ անում են, որպեսզի ընտրությունների ճանապարհով իշխանության բերեն արևմտամետ ուժերին: Ակներև է, որ Բիձինա Իվանիշվիլին չի կարող որևէ քայլ անել առանց Արևմուտքի, նրա ֆինանսների 80 տոկոսը տեղաբաշխված է արևմտյան բանկերում»,- հայտարարել է Բուրջանաձեն «Ասավալ դասավալիե թերթին տված հարցազրույցում:
Դրա հետ մեկտեղ Բուրջանաձեն պնդում է, որ «Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը միջամտում է երկրում լուրջ որոշումների ընդունմանը:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է