Հնդկաստանում անոմալ տապն արդեն ավելի քան 800 մարդու կյանք Է խլել
Աշխարհ
Հնդկաստանում անոմալ տապի հետևանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 800 մարդ է մահացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Առավել լուրջ հետևանքներ են գրանցվել Տալանգան և Անդհրա Փրադեշ հարավային նահանգներում, որտեղ ջերմաստիճանը հասել է 47-ի: Այնտեղ մահացել է 750 մարդ: Շոգը նաև ավելի քան 50 մարդու կյանք է խլել Ռաջասթանի, Արևմտյան Բենգալիայի և Օդիշայի (նախկին Օրիսա) նահանգներում:
Անդհրա Փրադեշի կառավարությունը հայտարարել է օգնության շարժական կետեր բացելու մասին, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան ստանալ խմելու ջուր և կաթ:
Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մայիսի 25-ն այս տարեշրջանի ամենաշոգ օրն է դարձել նաև երկրի մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ ջերմաչափի սյունը հասել է 46,4 աստիճանի նշագծին:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է