Ղրիմն Ուկրաինայի մասն է. Սթոլթենբերգ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը մեկնաբանել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Maclean ամսագրին տված հարցազրույցում:
Պատասխանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ասել է. «Ես չեմ ուզում շահարկել այս թեման: Ուկրաինան տեղյակ է, որ դա կարող է տևել որոշ ժամանակ»:
«ՆԱՏՕ-ն զգալի քաղաքական և գործնական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային: Ուժեղ քաղաքական աջակցությունն Ուկրաինայի համար նշանակում է, որ մենք պաշտպանում ենք երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և մենք ցանկանում ենք արտահայտել մեր հաստատուն համոզմունքը, որ Ղրիմի անեքսիան անօրինական է: Այն Ռուսաստանի մասը չէ, այլ Ուկրաինայինը: Մենք չենք ընդունում Ղրիմի անօրինական անեքսիան»,- ասել է Սթոլթենբերգը:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է