Բելգիայում հայ կասկածյալների պատճառով քրեական հետապնդում է սկսվում Skype-ի նկատմամբ. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Բելգիայի Մեխելեն քաղաքի դատախազությունը քրեական հետապնդում է սկսել՝ նպատակ ունենալով քրեական գործ հարուցել Skype ծառայության ինտերնետ հեռախոսակապի նկատմամբ, հայտնում է Le Soir թերթը:
Թերթի տվյալներով՝ իրավապահ մարմինները որոշումը կայացրել են այն պատճառով, որ Skype-ը հրաժարվել է բելգիացի քննիչներին մատչում տրամադրել հանցավոր գործունեության մեջ կասկածվող երկու կասկածյալի խոսակցություններին:
Հետաքննությունը պնդում է, որ 2012-ին Հայաստանի երկու քաղաքացի ակտիվորեն օգտվել է ծառայութան ինտերնետ հեռախոսակապից՝ այդկերպ համաձայնեցնելով իրենց հանցավոր մտադրությունները, որ առնչվում են մաքսանենգ արտադրանքի մատակարարումներին ու գողացված գույքին:
Skype-ը հրաժարվել է տեղեկություններ տրամադրելուց՝ նշելով, որ ընկերությունը Բելգիայի հեռախոսային օպերատորը չէ, և իր վրա չի տարածվում այդ երկրի օրենսդրությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է