Լուկաշենկոն հանձնարարել է ստորագրել ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ-ի մասին պայմանագիրը
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծին և երկրի կառավարությանը լիազորել է այն ստորագրել Բելառուսի անունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Բելառուսի նախագահը հավանություն է տվել, մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների և, մյուս կողմից՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծին՝ որպես բանակցությունների անցկացման հիմք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ համաձայնագրի ստորագրման համար լիազորված է հանրապետության կառավարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է