ԵՄ-ն չի երկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև հունիսի 26-ը. աղբյուր
Աշխարհ
Օրենսդրական ակտը, որի համաձայն կընդլայնվեն Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, չի նախապատրաստվելու և ընդունվելու նախքան ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը կայանալու է հունիսի 25-ից 26-ը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` հղում անելով աղբյուրին:
«Օրենսդրական ակտը չի առաջարկվելու մինչև հունիսի վերջին կայանալիք գագաթնաժողովը», - ասել է նա:
Ըստ նրա, ԵՄ-ն հրատապ կերպով իրավական փաստաթուղթ ստեղծելու անհրաժեշտություն չունի: «Մենք դա կարող ենք անել մինչև հուլիսի 31-ը», - նշել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունաստանի իշխանությունները համաձայնել են հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2015 թ. վերջ:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է