Ամենաանհեթեթ գողությունը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)
Աշխարհ
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երիտասարդ կինը դանակ է գողանում խանութից. գրում է rg.ru-ն:
YouTube կայքի Դմիտրի Իվանով անուն-ազգանունով օգտատերը «Դարի գողությունը» վերնագրով տեսանյութ է ներբեռնել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը մոտենում սեղանին դրված դանակին, ապա ձևացնում, թե պայուսակում ինչ-որ բան է փնտրում, և դանակը զգուշորեն տեղավորում դրա մեջ:
Տեսանյութի մեկնաբանություններում աղջկան «գողության մաեստրո» են անվանել, իսկ մեկնաբանողներից մեկը կատակել է, թե դրանով նա ընդամենը շեղել է մարդկանց ուշադրությունը, մինչ ինչ-որ մեկն այդ պահին բանկոմատ է թալանել:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է