ԻՊ-ն ոչնչացնելու համար տարիներ կպահանջվեն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ամբողջական ոչնչացման համար տարիներ կպահանջվեն, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք ներդրում են ունենում ԻՊ-ի դեմ պայքարի հարցում, պետք է տրամադրվեն երկարատև ջանքերի: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը` փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ԻՊ-ի դեմ արշավը, ինչպես նշվում էր, շատ բարդ խնդիր է, և այն կատարելու համար ժամանակ է հարկավոր»,- ասել է նա` հավելելով, որ դա նշանակում է տարիներ:
Սթոլթենբերգի խոսքով` իրենք պետք է նախապատրաստեն տեղական ուժերը նրան, որ վերջիններս իրենք իրենց անվտանգության մասին կարողանան հոգ տանել: «Նման խնդրի կատարումն աշխատանք է, որը նախատեսված է երկարաժամկետ հեռանկարի համար»,- ասել է գլխավոր քարտուղարը:
«Իսլամական պետություն» խմբավորումը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները