Միասեռ ամուսնությունների օրինականացումը մարդկության պարտությունն է. Վատիկան
Աշխարհ
Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը խիստ քննադատության է ենթարկել Իռլանդիայում հանրաքվեի արդյունքները, որոնց ընթացքում ընտրողների 62%-ը կողմ է արտահայտվել միասեռ ամուսնությունների օրինականացմանը, գրում է Deutsche Welle-ն:
Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինը հայտնել է, որ «շատ է տխրել» իռլանդացիների որոշման պատճառով:
«Ես կարծում եմ, որ չպետք է խոսել միայն պարտության մասին, որը հասցվել է քրիստոնեական արժեքներին։ Պարտվել է ողջ մարդկությունը»,- ասել է Վատիկանի պաշտոնյան:
Կաթոլիկ եկեղեցին պետք է «ուշադրություն դարձնի այդ իրողությանը», բացատրել է Պարոլինը։ Կարդինալի խոսքով՝ Վատիկանի ուշադրության կենտրոնում կմնա ընտանիքի ինստիտուտը: «Մենք պետք է անենք մեզանից կախված ամեն բան, որ պաշտպանենք և ոգևորենք ընտանեկան հարաբերությունները»,- նշել է պետական քարտուղարը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները