Ջոն Քերին վերահաստատել է ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու Միացյալ Նահանգների հանձնառությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում' Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ տարածված շնորհավորական տեքստում: «Միացյալ Նահանգները հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու շարունակական ջանքերին, պայքարում է անդրազգային սպառնալիքների դեմ և առաջ է տանում օրենքի գերակայությունը», նշվում է հայտարարության մեջ: ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով ադրբեջանցիներին հանրապետության տոնի առթիվ, գնահատել է եվրոպական էներգիայի դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ունեցած դերը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները