Պակիստանում մահապատժի են ենթարկել յոթ դատապարտյալի
Աշխարհ
Պակիստանում մայիսի 27-ին ծանր հանցագործությունների համար մահապատժի է ենթարկվել յոթ կալանավոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Geo TV հեռուստաալիքին:
Մահապատիժներն իրագործվել են Փենջաբի և Բելուջստանի նահանգների բանտերում: Բոլոր դատապարտյալները մեղավոր էին ճանաչվել սպանությունների, իսկ նրանցից երկուսը՝ բռնաբարությունների մեջ:
Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին Փեշավարում դպրոցի վրա կատարված հարձակումից հետո, երբ զոհվեց 150 մարդ, ներառյալ 130 դպրոցական, Պակիստանի իշխանություններն ընդունեցին ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր: Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը նաև որոշում ընդունեց չեղյալ հայտարարել մահապատժի մորատորիումը:
Այն ամբողջովին հանվեց մարտի 10-ին: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Պակիստանի բանտերում գտնվում է մահվան դատապարտված ութ հազարից ավելի կալանավոր:
Պակիստանում մորատորիումի չեղարկումից հետո մահապատժի է ենթարկվել շուրջ հարյուր կալանավոր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները