Բրազիլիայում ձերբակալվել է նեապոլյան մաֆիայի պարագլուխը, որը 30 տարի փախուստի մեջ էր
Աշխարհ
Բրազիլիայում ձերբակալվել է նեապոլյան մաֆիայի ամենաճարպիկ պարագլուխներից մեկը՝ Պասկուալե Սկոտին, որն ավելի քան 30 տարի փախուստի մեջ էր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իտալիայում «Կամորիայի» մարտական խմբի պարագլխին դատապարտել էին 20 սպանությունների համար: 1984 թվականին Սկոտիին հաջողվել էր փախչել հիվանդանոցից:
Բրազիլիայում նա ապրում էր կեղծ անձնագրով՝ իր բնակության համար ընտրելով Ռեսիֆի հյուսիսարևելյան մեգապոլիսը:
Մոտ օրերս նեապոլցուն կարտահանձնեն Իտալիային:
Հռումի անվտանգության ուժերն արդեն շնորհակալություն են հայտնել Բրազիլիային փախստականին բռնելու համար:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները