Իրաքում գերեվարվել է ահաբեկիչների համար կռվող թուրք հետախույզ
Աշխարհ
Մայիսի 24-ին Իրաքի Մոսուլ քաղաքի Սեհելի գյուղում իրաքյան Քրդստանի բանակի զինծառայողների (փեշմերգա) և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բախման ժամանակ գերեվարվել է ԻՊ-ի շարքերում կռվող Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) լրտես:
Քուրդ փեշմերգաները բախումների ժամանակ ոչնչացրել են 35 ահաբեկիչների: Նրանք նաև գերեվարել են որոշ ահաբեկիչների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրաքյան Քրդստանի ANF լրատվական գործակալությունը, գերեվարված թուրք հետախույզը Էրզրումցի է և հանցագործություն կատարելու համար դատապարտված է եղել 30 տարի ժամկետով ազատազրկման: Բանտում նա հավաքագրվել է MIT-ի կողմից և ուղարկվել Իրաք՝ ԻՊ-ի շարքերում կռվելու:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները