Պուտինը բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` Հանրապետության օրվա առթիվ, հաղորդում է trend.az-ը:
Նա խոսել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի, բարեկամության ավանդույթների ու փոխադարձ հարգանքի մասին:
«Վստահ եմ, որ համատեղ ուժերով կապահովենք քաղաքական երկխոսության հետագա ընդլայնումն ու արդյունավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Դա համապատասխանում է մեր երկրների շահերին»,-ասված է շնորհավորական ուղերձում:
Պուտինը նշել է, որ Ադրբեջանն առաջ է ընթանում սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային առումներով, և «համաշխարհային հարթակներում աճում է Ադրբեջանի հեղինակությունը»:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները