Իրանը ԻՊ-ից հազար անգամ ավելի վտանգավոր է. Նեթանյահու
Աշխարհ
Իրանը աշխարհի համար շատ ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետության» գրոհայինները, եթե հասանելիություն ստանա միջուկային զենքին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարաչպետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է rosbalt.ru-ն` հղում անելով եվրոպական ԶԼՄ-ներին:
«Ինչքան էլ սարսափելի լինի ԻՊ-ը, Իրանը` մեր դարաշրջանի առաջին ահաբեկչական պետությունը, հարյուր կամ նույնիսկ հազար անգամ ավելի վտանգավոր կլինի, երբ միջուկային զենք ստանա»,- ասել է Նեթանյահուն:
Նա նաև նորից նշել է, որ դժգոհ է Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ Թեհրանի և «վեցյակի» բանակցություններից:
Ըստ Նեթանյահուի` այդպիսի համաձայնագիրը ոչ միայն Իրանին չի կանգնեցնի միջուկային զենք ստանալու ձգտման մեջ, այլև նրան հնարավորություն կտա զգալիորեն բարելավել իր տնտեսության վիճակը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները