Կիևում Յանուկովիչի սեփականությունն անցել է Արթուր Ռոստոմյանին. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Արթուր Ռոստոմյանն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ունեցվածքի նոր սեփականատերն է դարձել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Նախկին նախագահի գույքի նոր սեփականատերը ցանկանում է 25 տարվա վարձակալությամբ ստանալ Կիևի Օբոլոնի շրջանում գտնվող հողատարածքի մի մասը, գրում է «Наші гроші» պարբերականը:
Խնդրագիրը ներկայացրել է Արթուր Ռոստոմյանը, ով խնդրում է իր անունով ձևակերպել այդ հողատարածքը 25 տարվա վարձակալության համար: Հարցի քննարկումը նախատեսվում է հանձնաժողովի հաջորդ նիստին, որը տեղի կունենա այսօր՝ մայիսի 27-ին:
Խոսքը 0,32 հեկտար տարածքի մասին է, որտեղ ոռոգման չգործող կայան է գտնվում, որը Ռոստոմյանը ցանկանում է վերակառուցել մարզաառողջարանային համալիրի:
Ռոստոմյանը կայանի սեփականատեր է հանդիսանում 2014 թվականի հոկտեմբերից, նրան է փոխանցվել նաև Օբոլոնի շրջանում գտնվող Յանուկովիչների մասնավոր տան սեփականության իրավունքը:
Նշվում է նաև, որ Արթուր Ռոստոմյանը երկար ժամանակ գրանցված է եղել Գոլովանևսկ գյուղում` Վաչագան Ռոստոմյանի հետ նույն տանը: Վերջինս հայտնի է որպես «Որսորդա-ձկնորսական ակումբի» համահիմնադիր, որը նա ստեղծել է Ներքին գործերի նախարարության Կիևի շրջանի գլխավոր վարչության ղեկավար Կոնստանտին Սապկոյի որդու հետ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները