Վրաստանի արտաքին պարտքը կազմել է ավելի քան 4 մլրդ դոլար
Վրաստան
Վրաստանի պետական արտաքին պարտքի և պետական երաշխիքներով վերցված վարկերի ծավալը, հանրապետության ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2015 թվականի ապրիլի 30-ին կազմել է շուրջ 4,04 միլիարդ դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին: Տարեսկզից Վրաստանի պետական պարտքը նվազել է 160 միլիոն դոլարով: Ընդհանուր գումարից ՎրաստանÕ « կառավարության պարտքը կազմում է 4,011 միլիարդ դոլար:
Վրաստանն ունի 17-երկկողմ վարկատու երկիր, որոնց հանդեպ ընդհանուր պարտքը կազմում է 703,4 միլիոն դոլար: Պետական արժեթղթերը՝ եվրապարտատոմսերը 500 միլիոն դոլար են:
Բացի պետություններից, Վրաստանի վարկատուներ են միջազգային ինստիտուտներ, որոնց միագումար պարտքը կազմում է 2,8 միլիարդ դոլար:
Բերված տվյալները չեն ներառում պարտքի սպասարկման միջոցները: Արտաքին պարտքի գումարները նշված են 2015 թվականի ապրիլի 30-ի դրությամբ արժույթների փոխարժեքների հաշվառմամբ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները