Գերմանիայում տարհանում են 20 հազար բնակչի` Երկրորդ համաշխարհայինի թվերից մնացած ռումբի պատճառով
Աշխարհ
Գերմանիայում իշխանությունները տարհանում են Քյոլն քաղաքի ավելի քան 20 հազար բնակչի` Երկրորդ համաշխարհային պատերազմի թվերից մնացած ռումբի հայտնաբերումից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այժմ քաղաքում փակվել են դպրոցները, մանկապարտեզները և բոլոր սոցիալական հաստատությունները: Նշվում է, որ դա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ամենամասշտաբային տարհանումն է:
Այժմ մասնագետները սկսել են աշխատանքներ իրականացնել մեկ տոննա կշռող ռումբը վնասազերծելու համար:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները