Ռուսաստանի մասնակցությունն ուկրաինական հակամարտությունում վկայում է Google Maps-ը.Ատլանտյան խորհուրդ
Աշխարհ
Վաշինգտոնյան «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնը հրապարակել է զեկույց, որում, ինչպես հաստատում են հեղինակները, մեջբերվում են Ուկրաինայի արևելքի հակամարտությունում ռուսական բանակի մասնակցության անհերքելի ապացույցներ, որոնք հիմնված են համընդհանուր հասանելի տվյալների վրա, ինչպիսին ներկայացնում է Google-ի քարտեզագրական ծառայությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ռուսաստանը հերքում է իր զորքերի ներկայությունը Դոնբասում: Ռուս պաշտոնատար անձինք ասում են, որ Ուկրաինայի արևելքում կռվում են միայն ռուս կամավորները:
Ռուսական կողմը նոր ապացույցների վերաբերյալ մեկնաբանություն չի արել:
Փաստաթղթում նշվում է, որ Լուգանսկի ո Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների զինված կողմնակիցների շատ խոշոր հարձակումներ կատարվել են անմիջապես ռուսական տարածքից, որոնց մասին են վկայում արբանյակային լուսանկարները, գնդակներից առաջացած անցքերի ուսումնասիրություններն ու բաց աղբյուրների այլ տվյալներ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները