Պուտինի վագրը հեռանում է իր հարսնացուից
Աշխարհ
Բորիս անունով վագրը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ազատ Էր արձակվել Մերձամուրում, սկսել Է հեռանալ Իլոնա Էգ վագրի բնակության վայրից, որն ավելի վաղ ակտիվորեն ձեռնամուխ Էր եղել զուգընկեր գտնելուն: Կենդանաբանները հուսով Էին, որ արուն և Էգը կհանդիպեն և սերունդ կտան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Ինչպես պատմել Է «Ամուրոխոտ» վարչության կենդանական աշխարհի պահպանության բաժնի պետի տեղակալ Նիկոլայ Ստեպանովը, վագրը լքել Է Բուրեյսկի շրջանը, որտեղ ապրում Է Էգ վագրը,և ուղևորվել հյուսիս-արևմուտք: Այժմ Բորիսը գտնվում Է Օկտյաբրսկի շրջանի հյուսիսում: «Սակայն դժվար Է ասել, թե վագրերը ինչ երթուղի կընտրեն հետագայում: Նրանց հանդիպելու շանսերը պահպանվում են»,-նշել Է Ստեպանովը:
Նրա խոսքով՝ շրջանային իշխանությունները նախազգուշացված են գիշատչի տեղափոխությունների մասին: Տեղի բնակչությանը հանձնարարված Է շներին անտառ չտանել, որպեսզի նրանք վագրին հարձակվելու չհրահրեն: Արգելվում Է մոտենալ կենդանիների մնացորդներին, քանի որ դրանք կարող են Բորիսի որսը լինել:
Անցալ տարվա մայիսին Պուտինի մասնակցությամբ ամուրյան տայգայում ազատ Էին արձակվել Իլոնա, Բորիս և Կուզյա վագրերը: Կենդանիներին վզակապ են հագցրել, որոնք թույլ են տալիս արբանյակի օգնությամբ հետևել նրանց տեղափոխություններին: Կուզյան անցել Էր Չինաստանի տարածք, բայց դեկտեմբերին վերադարձել Էր Ռուսաստան:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները