Ղազախստանում աշխատանքն է սկսել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը
Աշխարհ
ԱՊՀ անդամ երկրների վարչապետները սկսել են կառույցի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Միջոցառումն անցկացվում է Ղազախստանի առողջարանային Բուրաբայ բնակավայրում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նիստի օրակարգում կա ավելի քան 20 հարց: Մասնավորապես, վարչապետները կքննարկեն ֆինանսատնտեսական ոլորտում արդի հարցերի լուծման համար համատեղ գործողությունների ծրագիրը և միջազգային փոխադրումների իրականացման ժամանակ տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունը:
Նախատեսվում է նաև հաստատել մի շարք փաստաթղթեր, այդ թվում` 2014 թվականին նորարարական համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները, մինչև 2020 թվականն այդ ծրագրի իրականացման միջոցառումները, 2016-2020 թվականներին մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումները և մի շարք այլ հարցեր:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները