Ճապոնիայում սկսվել է Կուտինոերաբու հրաբխի ժայթքումը
Աշխարհ
Ճապոնիայի հարավում սկսվել է Կուտինոերաբու հրաբխի ժայթքումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օդերևութաբանները հայտարարել են վտանգավորության առավելագույն՝ 5-րդ մակարդակ: Հանձնարարվել է անհապաղ բնակիչներին տարհանել հարակից տարածքներ:
Մոխրի ու ծխի սյունը հասնում է 9000 մետրի:
Ճապոնիայի կառավարությանը կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ։ Շուտով վարչապետի գլխավորությամբ կանցկացվի արտակարգ հանդիպում:
Վերջին անգամ այս հրաբուխը ժայթքել էր 1993 թվականին՝ խլելով մի քանի մարդու կյանք:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները