Հնդկաստանում մեկ օրում շոգից 500 մարդ է մահացել
Աշխարհ
Հնդկաստանում անոմալ շոգից զոհերի թիվն ամեն օր կրկնապատկվում է. միայն մայիսի 28-ին այստեղ զոհվել է, առնվազն, 500 մարդ, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է երկու հազարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 29-ին այս մասին հաղորդել է India TV հեռուստաալիքը:
«Մայիսի 28-ի երեկոյի դրությամբ պաշտոնական վիճակագրությունը 1818 զոհվածներ են, սակայն անցյալ գիշերը, որը թեթևացում չի բերել Հնդկաստանի՝ տապից շիկացած քաղաքներին և գյուղերին, անշուշտ, հարյուրավոր կյանքեր է խլել»,- նշել է Հայդարաբադի օդերևութաբանական կենտրոնի տնօրեն դոկտոր Ռադդին:
Ամենաշոգ եղանակը դիտվում է Անդհրա Փրադեշի և Թելանգանի հարավային նահանգներում, որտեղ զոհվել է համապատասխանաբար 1,3 հազար և 470 մարդ: Այնտեղ ջերմասինճանն օրվա ընթացքում բարձրացել է մինչև Ցելսիուսի 47 աստիճան:
Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են Հնդկաստանի օդերևութաբանության դեպարտամենտում, շոգ եղանակը կպահպանվի, առնվազն, մինչև շաբաթվա վերջը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները