Կիևում պատմել են երդմնակալության օրը Պորոշենկոյի դեմ մահափորձի մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ հարձակում է պատրաստվել իր երդմնակալության օրը: Այդ մասին հայտարարել է պետանվտանգության ղեկավար Վալերի Գելետեյը, փոխանցում է «Звезда» հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ նախագահական ավտոշարասյան ճանապարհին հայտնաբերվել է մեխերով և պայթուցիկով լցված դույլ: Այն ամրացված է եղել Կիևում նախագահի վարչակազմի շենքի դարպասին: Պայթուցիկ սարքը պետք է գործի դրվեր բջջային հեռախոսի ազդանշանով:
Նշվում է, որ դույլը պատահաբար է հայտնաբերվել: Անվտանգության աշխատակիցները ձայն են լսել թփերի մեջ, ինչից հետո թիկնապահները որոշել են ուսումնասիրել տարածքը և հայտնաբերել են պայթուցիկը:
Պորոշենկոյի երդմնակալությունը տեղի է ունեցել 2014-ի հունիսի 7-ին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները