Պետդումայում համաձայն չեն Դոնբասի հարցով Պորոշենկոյի դիրքորոշման հետ
Աշխարհ
ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցով կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը կարծում է, որ Դոնբասում խաղաղությունը կարող է ապահովվել միայն Մինսկի պայմանավորվածությունների հետևողական կատարմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ խաղաղություն տարածաշրջանում հնարավոր կլինի ապահովել հզոր բանակի, երկրի դիվանագիտական ջանքերի և միջազգային աջակցության շնորհիվ:
«Ամեն ինչ ճիշտ հակառակն է: Ուկրաինայի նախագահը ոչինչ չունի երկրի արևելքում պատերազմը հաղթելու համար: Եվ, առաջին հերթին, նա չունի բանակ»,- ասել է պատգամավորը՝ մեկնաբանելով Պորոշենկոյի հայտարարությունը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները