Ուկրաինայում ստեղծվում է հզոր բանակ. երկրի ՊՆ
Աշխարհ
Ուկրաինայում ստեղծվում է հզոր բանակ, որն այլևս թույլ չի տա արյունահեղություն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը, հաղորդում է korrespondent.net-ը:
«Այսօր Ուկրաինայում ստեղծվում է բանակ, որը հետագայում երբեք թույլ չի տա, որ ուկրաինական հողերը գրավեն, որ մեր հողի վրա արյուն թափվի: Դրա համար մենք պետք է կառուցենք ամուր, պատրաստված և լավ զինված բանակ: Մեզ հարկավոր են սպաներ, որոնք կգործեն նոր կերպով, վճռականորեն կպաշտպանեն իրենց երկիրը»,- ասել է նա Ի. Բոգունի անվան Կիևի ռազմական լիցեյի շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ լիցեյի շրջանավարտներին արդեն սպասում են երկրի լավագույն ռազմական բուհերը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները