Ժնևում սկսվել է Քերիի և Զարիֆի հանդիպումը
Աշխարհ
Շվեյցարական Ժնևի հյուրանոցներից մեկում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ «Նովոստին», բանակցություններին ներկա են նաև Եվրամիության քաղաքականության տնօրեն Հելգա Շմիդը և ԱՄՆ էներգետիկայի նախարար Էրնեստ Մոնիզը:
Թե որքան կձգվի ԱՄՆ-ի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն իրանական միջուկային ծրագրի ապագա համաձայնագրի կետերի շուրջ, դժվար է ասել, սակայն ԱՄՆ պետքարտուղարը ծրագրում է Շվեյցարիայից մեկնել մայիսի 31-ի առավոտյան:
Ռուսական գործակալության տեղեկություններով, Ժնևի բանակցությունների այս փուլը միանգամյա բնույթ է կրում: Մնացած քննարկումները կողմերը մտադիր են անցկացնել Վիեննայում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները