Քաղաքացիությունից զրկվելը չի խանգարի վերադառնալ Վրաստան. Սաակաշվիլի
Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել և նշանակվել Օդեսայի նահանգապետ, կարծում է, որ վրացական քաղաքացիությունից զրկվելը չի խանգարի իրեն վերադառնալ հայրենիք, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Եթե Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին որոշի զրկել ինձ քաղաքացիությունից, վստահ եմ, որ դա չի լինի որոշիչ գործոն, քանի որ այն պահին, երբ ես կորոշեմ վերադառնալ Վրաստան, իսկ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան պատկերացնում են, ժողովուրդն ինքը որոշում կկայացնի ինձ քաղաքացիությունից զրկելու և իմ հանդեպ հարուցված քրեական գործերի դադարեցման վերաբերյալ»,- ասել է Սաակաշվիլին:
Նա հավելել է, որ ուկրաինական օրենքներով՝ ինքն իրավունք ունի պահպանել վրացական քաղաքացիությունը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները