Մարի Հարֆը դարձել է Ջոն Քերիի խորհրդականը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այժմ ունի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով ավագ խորհրդական: Այդ պաշտոնում այսօր լիազորությունների կատարմանն է անցել Մարի Հարֆը՝ Պետդեպի մամուլի խոսնակի տեղակալը, ով հայտնի է գերատեսչության ամենօրյա ճեպազրույցներով: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Հայտնի է, որ նա զբաղվում է Իրանի հետ բանակցությունների ռազմավարությամբ և ԱՄՆ-ի համար այլ կարևոր միջազգային թեմաներով:
Նրա փոխարեն Պետդեպում կնշանակվի Մարկ Թոները: Աշխատանքը նրա համար նոր չէ. նա այդ պաշտոնն արդեն զբաղեցրել է, երբ Պետդեպի խոսնակի պաշտոնում էր Վիկտորյա Նուլանդը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները