Իսրայելի վարչապետը նշել է պաղեստինյան պետության կազմավորման պայմանները
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նշել է պաղեստինյան պետության կազմավորման պայմանները: «Ես հավատում եմ, որ տևական խաղաղության հասնելու միակ միջոցը «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» հայեցակարգն է՝ ապառազմականացված պաղեստինյան պետությունը, որը ճանաչում է հրեական ազգը և Իսրայել պետությունը»,- ասել է Նաթանյահուն մայիսի 31-ին Երուսաղեմում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ կայացած բանակցություններից հետո:
«Իսրայելցիների և պաղեստինցիների միջեւ խաղաղության հասնելու միակ ճանապարհն ուղղակի բանակցություններն են»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը: Նա ափսոսանք է հայտնել, որ, իր խոսքով, «պաղեստինյան ինքնավարությունը լքեց այդ բանակցությունները»:
Իսրայելի և Պաղեստինի միջև երկխոսությունը վերսկսվել էր 2013 թվականի հուլիսի վերջին՝ գրեթե եռամյա ընդմիջումից հետո: Սկզբնապես այն նախատեսված էր ինն ամսով: 2014 թվականի մարտին հաշտության գործընթացը կրիտիկական փուլ մտավ և ընդհատվեց դրա ավարտման պլանավորված ժամկետից մեկ ամիս առաջ:
Ինչպես նշել է ՏԱՍՍ-ը, խաղաղության հասնելու պայմանների թվում Նաթանյահուն նշել է նաև «պաղեստինցիների կողմից միջազգային ասպարեզում Իսրայելի մեկուսացման և ապալեգիտիմացման փորձերի դադարեցումը»:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները