Նյու Յորքի կենտրոնում կռունկն ընկել է երկնաքերի վրա
Աշխարհ
Նյու Յորքի կենտրոնում շինարարական կռունկն ընկել է երկնաքերի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն յոթ մարդ, հաղորդում է 6ABC հեռուստաալիքը:
Սարքը, որը բարձրացրել է կռունկը, պոկվել է և մեծ բարձրությունից ընկել է հետիոտների անցումի վրա: Վիրավորների թվում է երկու շինարար: Վիրավորներից ոչ ոք կյանքի համար վտանգավոր վնասվածք չի ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել Մանհեթենում գտնվող շինհրապարակում, որտեղ բարձրահարկ գրասենյակային շենք է կառուցվում:
Ոստիկանության աշխատակիցները, ովքեր ժամանել են դեպքի վայր, հայտնաբերել են կռունկից պոկված մասը, որն ընկնելու ընթացքում վնասել է բոլոր հարկերը:
Ոստիկանները հայտարարել են, որ հետաքննության ընթացքում կպարզվի տեղի ունեցածի պատճառը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները