Կոլումբիայում ահաբեկչության հետևանքով ավելի քան 400 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Աշխարհ
Կոլումբիայի ապստամբ Հեղափոխական զինված ուժերի կազմակերպած ահաբեկչության հետևանքով ավելի քան 400 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Վթարի պատճառը եղել է Վալյե-դել-Կաուկա դեպարտամենտում էլեկտրափոխանցման բարձրավոլտ լարերի սյուներից մեկի քանդվելը: Այդ գիծն էլեկտրականությամբ է ապահովել Բուենավենտուրա քաղաքը, որը կարևոր նավահանգիստ է երկրի խաղաղօվկիանոսյան մերձափնյա տարածքում:
Ահաբեկչության փաստն արդեն հաստատվել է դեպքի վայրում ռազմական ինքնաթիռների թռիչքներից հետո:
Էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները սկսվել են:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները