ՄԱԿ-ի մարդասիրական նավը ենթարկվել է գնդակոծության. Եմենի իշխանություններ
Աշխարհ
Եմենի համար նախատեսված ՄԱԿ-ի մարդասիրական նավը եմենյան Ադեն քաղաքի նավահանգստին մոտենալիս ենթարկվել է ականանետային գնդակոծության: Այս մասին հայտնել է տեղի վարչակազմի ներկայացուցիչը` փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Վարչակազմի ներկայացուցչի խոսքով` գնդակոծության համար պատասխանատու են եմենցի հուսիթ ապստամբները: Նա նշել է, որ նրանք թույլ չեն տվել նավին մոտենալ կառավարական ուժերի կողմից վերահսկվող նավահանգստին:
«Հուսիթները ականանետերով գնդակոծել են 7 հազար տոննա սննդով բեռնված ՄԱԿ-ի նավը, երբ այն գտնվել է ադենյան նավահանգստից ծովային մղոն հեռավորության վրա: Նավը ստիպված է եղել շրջվել, գիշերը այն արդեն Ադենից 5-8 մղոն հեռավորության վրա էր»,- Եմենի վարչակազմի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Նա հավելել է, որ նավը գնդակոծության արդյունքում չի վնասվել։ Այն Եմեն էր ուղարկվել Ջիբութիից, որտեղ տեղակայված է միջազգային մարդասիրական կետը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները