Սիրիայում մարտերի մասնակցած Ադրբեջանի քաղաքացիները դատապարտվել են ազատազրկման
Աշխարհ
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում ավարտվել է Ադրբեջանի քաղաքացիներ Տարիել Մուստաֆաևի, Ռուսլան Մուստաֆաևի, Նամիգ Մամեդովի, Էլվին Ալիևի, Թուրալ Հասանովի և Ֆարիդ Մուրադովի քրեական գործով դատավարությունը, հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Նրանք մեղադրվում էին Սիրիայի տարածքում մարտական գործողությունների մասնակցելու համար:
Դատարանի վճռի համաձայն` Ռուսլան Մուստաֆաևն ազատազրկվել է 14 տարով, իսկ մյուս մեղադրյալները` 13 տարի 6 ամիս ժամկետով:
Նշվում է, որ մեղադրյալները ձերբակալվել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները