Հրաժարական կտամ, եթե իմ պալատում ոսկե զուգարանակոնքեր գտնեն. Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական պալատում ոսկե զուգարանակոնքեր գտնի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ Քըլըչդարօղլուն նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն «աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ոսկե զուգարանակոնքերով»:
«Քաղաքականությունը պետք է ազնիվ լինի: Եթե Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարում է ոսկե զուգարանակոնքերի մասին, թող գա նախագահական պալատ և նայի: Եթե նա ոսկե զուգարանակոնք գտնի, ես հրաժարական կտամ: Իսկ եթե չգտնի, ինքը կհեռանա՞: Ես քարտուղարին կհրահանգեմ, որ նրան ներս թողնեն պալատ և ամեն ինչ ցույց տան»,- TRT հեռուստաալիքին ասել է Էրդողանը:
Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները