Սաակաշվիլիի Twitter-ի օգտահաշիվը կեղծ է
Աշխարհ
Չելյաբինսկի բնակիչը խոստովանել է, որ ստեղծել է Օդեսայի նոր նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կեղծ օգտահաշիվ: Այս մասին գրում է Сhelyabinsk.ru պորտալը:
Պորտալի տվյալների համաձայն՝ օգտատերը Դենիս Գրիբինն է: Մի քանի ժամում կեղծ օգտահաշվին բաժանորդագրվել է մոտ 9000 օգտատեր:
Գրիբինի խոսքով՝ օգտահաշիվը ստեղծվել է 2012 թվականին:
«Ես հեռուստացույց էին դիտում և որոշեցի ստուգել, թե ինչպես են Ուկրաինայի թեման լուսաբանող տարբեր ԶԼՄ-ներ մոտենում տեղեկատվությանն ու դրա հուսալիության ստուգմանը: Արդյունքում շատ ռուսական և ուկրաինական ռեսուրսներ, ներառյալ Պորոշենկոյի վերահսկողության տակ գտնվողները, մեջբերել են իմ օգտահաշիվը։ Ավելին՝ գրառումներին վստահել են համաշխարհային առաջատար ԶԼՄ-ները»,- ասել է կեղծ օգտատերը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները