Սիրիական բանակը Դարաայի նահանգում մարտնչում է ահաբեկիչների դեմ
Աշխարհ
Սիրիական բանակը Դարաայի նահանգի Բուսրա քաղաքում «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման թաքստոց է ոչնչացրել, արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Բախումները ահաբեկիչների դեմ շարունակվում են Դարաայի նահանգի գյուղերում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Դամասկոսի մերձակայքում գտնվող Խան աշ Շեյխ գյուղաքաղաքում սիրիական բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարների թաքստոց է ոչնչացրել, արդյունքում չորս ղեկավարներ սպանվել են:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Հալեպի Զահրա, Սալիհին, Սալհ ադ Դին, Մարաա, Հանանու և այլ թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել:
Միջազգային դաշինքը շարունակում է օդային հարվածներ հասցնել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դիրքերին: Սիրիայում ռմբակոծվել են Քոբանի և Հասաքե քաղաքներում ԻՊ-ի դիրքերը, որոնց արդյունքում ահաբեկիչներին պատկանող մարտական դիրքեր, շինություններ, փոխադրամիջոցներ են ոչնչացվել:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները