Malaysia Airlines ավիաընկերության ղեկավարը հայտարարել է սնանկության մասին
Աշխարհ
Malaysia Airlines ավիաընկերության նոր գործադիր տնօրեն Քրիստոֆ Մյուլլերը հայտարարել է, որ ընկերությունը տեխնիկապես սնանկ է: Նա ասել է, որ խնդիրը ծագել է վաղուց, անցյալ տարի տեղի ունեցած երկու սարսափելի ավիաաղետներից առաջ, հայտնում է Sky News- ը:
Մալայզիական ավիաուղիների գլխավոր տնօրենը հաստատել է, որ հունիսի 1-ից աշխատանքից կհեռացվի 6000 աշխատակից, իսկ սեպտեմբերին կոնցերնը մտադիր է անցկացնել ընդհանուր ռեբրենդինգ:
2014-ին Malaysia Airlines ընկերության միանգամից 2 ինքնաթիռներ խոշոր վթարների էին ենթարկվել: Մարտի 8-ին անհետացել է Պեկինից Կուալա-Լումպուր ուղևորվող ինքնաթիռը: Ենթադրաբար` այն ընկել է ծովը: Իսկ հուլիսի 17-ին Ուկրաինայում խփվել է Ամստերդամից ուղևորվող ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 298 ուղևորները մահացել են:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները