Թուրքիայում ավելի քան 10 մարդ է վիրավորվել նախընտրական հանրահավաքի ժամանակ
Աշխարհ
Թուրքիայի Սամսուն քաղաքում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ 11 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»-ն` հղում անելով Milliyet թերթին:
Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև:
Մոտ 500 մարդ փորձել է խափանել ցույցը՝ Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ կարգախոսներ բացականչելով:
Ոստիկանության միջամտության ընթացքում, որը փորձել է կանխել ցուցարարների միջև բախումները, վիրավորվել է 11 մարդ, այդ թվում` 4 ոստիկան։ Ձերբակալվել է 37 մարդ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները