4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի «Բուշեր» ատոմակայանի մերձակայքում
Աշխարհ
4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի այն տարածաշրջանում, որտեղ տեղակայված է «Բուշեր» ատոմային էլեկտրակայանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Իրանի սեյսմոլոգիական ծառայության հաղորդագրության համաձայն՝ «երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է քիչ բնակեցված տեղանքում՝ Բուշեր բնակավայրից 110 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում, որտեղ կառուցվել է իրանական ատոմակայանը:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների, ինչպես նաև ատոմակայանի վիճակի մասին տեղեկատվություն չի ստացվել:
«Բուշերի» ատոմակայանը, որը 2011 թվականին գործարկվել է Ռուսաստանի մասնագետների մասնակցությամբ, կառուցվել է մինչև 8 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կայանի լիակատար անվտանգության հաշվարկով:
2013 թվականին նույն այդ տարածաշրջանում գրանցվել էր 6,1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով շուրջ 40 մարդ էր զոհվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները