Չինաստանում խորտակվել է 450 ուղևորներով նավ
Աշխարհ
«Արևելյան աստղ» զբոսաշրջային ջերմանավը, որում եղել է առնվազն 450 մարդ, խորտակվել է Չինաստանի հարավում գտնվող խոշորագույն Յանցզի գետում: Այս մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով Չինաստանի պետական ԶԼՄ-ներին:
Վերջին տվյալներով` այս պահին հաջողվել է փրկել 20 մարդու, այդ թվում նավի կապիտանին և գլխավոր ինժեներին: Նրանք պատմել են, որ ջերմանավը խորտակվելուց առաջ հայտնվել է ցիկլոնի մեջ և շատ արագ խորտակվել:
Նավաբեկության վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
«Սինհուա» գործակալության հաղորդմամբ` նավում եղել են առնվազն 410 ուղևոր և անձնակազմի 47 անդամ, որոնք բոլորը Չինաստանի քաղաքացիներ են:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները