Փարիզի սիրո կամրջից հեռացնում են հանրահայտ «սիրո կողպեքները»
Աշխարհ
Փարիզի Սեն գետի հանրահայտ կամրջից շուտով կհեռացվեն հարյուրավոր սիրո կողպեքները: Նրանք կշռում են ավելի քան 45 տոննա: Այդպիսի բեռը սպառնում է կառուցվածքի կայունությանը, գրում է globalural.com-ը:
Սիրահարները հավատում են, որ 19-րդ դարում կառուցված կամրջի կողպեքները հավերժական են դարձնում իրենց սերը: Սիրահարները սովորաբար «կողպում են» իրենց սիրո կողպեքը, իսկ բանալին ջուրը գցում:
Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Pont des Arts պաշտամունքային կամուրջը հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում:
Հանրահայտ կամրջից սիրո խորհրդանիշները կշարունակեն հեռացվել ամբողջ շաբաթվա ընթացքում: Այս ընթացքում մուտքը կամուրջ արգելված կլինի:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները