ԱՄՆ պետքարտուղար Քերիի վնասված ոտքը այսօր առավոտյան կվիրահատեն
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, որը կոտրել է ոտքը Ֆրանսիայում հեծանիվ վարելիս, Բոստոնում կվիրահատեն այսօր առավոտյան`արևելաամերիկյան ժամանակով: Այս մասին լրագրողներին ասել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Պետքարտուղար Քերին ժամանել է Բոստոնում Մասաչուսեթսի Կենտրոնական հիվանդանոց: Վաղն առավոտյան նրան կվիրահատեն՝ կոտրված ոտքն ուղղելու համար»,- ասել է Քիրբին:
Վիրահատությունից առաջ Քերին հեռախոսով կմասնակցի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վերաբերյալ նախարարական հանդիպման բանակցություններին, որն անցկացվում է Փարիզում:
Քերիի հետ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ պետքարտուղարը զբոսնել է հեծանվով, բայց շրջադարձին ընկել է:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները