Բոլիվիայում ոստիկանները կրակել են նախագահի մեքենայի վրա
Աշխարհ
Ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի մեքենայի ուղղությամբ: Այդ պահին նախագահը մեքենայում չի եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վարորդն ուղևորվելիս է եղել օդաչուի հետևից, ով պետք է պետության ղեկավարին տեղափոխեր պաշտոնական մայրաքաղաք Սուկրե, հայտնել է Բոլիվիայի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն:
Նրա խոսքով՝ ձերբակալվել է 4 մարդ, ովքեր ցուցմունք են տալիս մահափորձի մեղադրանքի վերաբերյալ:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան կտրել է մեկ այլ մեքենայի ճանապարհը, որում եղել են ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ մարմինների աշխատակիցները կանգնել են և 2 անգամ կրակել մեքենայի ուղղությամբ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները