Մերկելը, Օլանդը և «եռյակը» համաձայնագրի նախագիծ են պատրաստում Հունաստանի հետ
Աշխարհ
Միջազգային վարկային հաստատությունների ղեկավարները և Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները Բեռլինի հանդիպմանը համաձայնագրի նախագիծ են պատրաստում Հունաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են հունական ԶԼՄ-ները՝ հղում անելով Dow Jones Newswire-ին:
Հունիսի 1-ին Բեռլինում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի բանակցությունները: Ուշ երեկոյան նրանց միացել են Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին և Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը:
«Հինգ ղեկավարները վերջնական առաջարկություն են պատրաստում Հունաստանի կառավարության համար, որպեսզի համաձայնագիր կնքեն և թույլ չտան իրադարձությունների բացասական զարգացում»,- գործակալության հաղորդագրությունից մեջբերում է արել «Նաֆտեմպորիկի» կայքը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները