Վաշինգտոնը պատուհասել են հորդառատ անձրևները. կա ջրհեղեղի սպառնալիք
Աշխարհ
Երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում տեղացել են հորդառատ անձրևներ: Ընդամենը մեկուկես ժամում ԱՄՆ մայրաքաղաքը ծածկվել է հսկայական քանակությամբ ջրով. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Վատ եղանակի պատճառով քաղաքում մի քանի դեպք է գրանցվել:
Տեղի իշխանությունների տեղեկությամբ՝ ներկայումս տրանսպորտային հաղորդակցությունը քաղաքում և դրա արվարձաններում գործնականում նորմալացել է, ուշացումներ կան միայն մետրոյի կայարաններից մեկում:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկա ժամերին քաղաքում ջրհեղեղի վտանգ կա: Իշխանությունները համապատասխան ծանուցումներ են ուղարկում բջջային հեռախոսներին: Նրանք խնդրում են խուսափել ցածրադիր փողոցներով երթևեկելուց:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները