Կալանավորվել է չինական խորտակված զբոսաշրջային նավի կապիտանը
Աշխարհ
Չինական ոստիկանությունը կալանավորել է ուղևորատար «Արևելքի աստղ» զբոսաշրջային ջերմանավի կապիտանին ու ավագ մեխանիկին, որը աղետի էր ենթարկվել Յանցզի գետի վրա հունիսի 1-ի երեկոյան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Նավում եղել է 458 մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ փրկվել է 13 ուղևոր և անձնակազմի անդամները, հայտնաբերվել են 5 զոհերի մարմինները:
Նավը շրջվել էր ուժեղ փոթորկի ժամանակ ու խորտակվել մի քանի րոպեում:
Ջրասուզակները չեն բացառում, որ խորտակված կորպուսի ներսում ձևավորվել են օդային պղպջակներ, որտեղ կարող են լինել ողջ մնացածներ: «Արևելքի աստղը» ուղևորվում էր Նանկինից Չունցին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները