Մեռած են գտել բրիտանացի լիբերալ դեմոկրատների նախկին առաջնորդին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Լիբերալ դեմոկրատների կուսակցության նախկին առաջնորդ Չարլզ Քենեդին մահացել է 55 տարեկան հասակում: Նա մահացել է հունիսի 1-ին, Ֆորտ Ուիլյամ քաղաքում գտնվող իր տանը. փոխանցում է vesti.ru-ն:
Նրա մահվան պատճառը դեռևս չի հաղորդվում, դա հայտնի կլինի փորձաքննությունից հետո: Սակայն, ըստ ոստիկանության նախնական տվյալների, դա կապված է չէ հանցագործության հետ, հաղորդում է BBC-ն:
Չարլզ Քենեդին 1999 թվականից մինչև 2006-ը գլխավորում էր Լիբերալ դեմոկրատների կուսակցությունը: Մարտին նա դադարեցրեց պատգամավորի լիազորությունները:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները