Վրաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ-ն ակտիվ դերակատարություն կունենա հակամարտությունների հարցում. Ղարիբաշվիլի
Աշխարհ
ԵԱՀԿ-ն պետք է ակտիվ դերակատարություն ունենա հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը հունիսի 2-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի նախագահ Իվիցա Դաչիչի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և ԵԱՀԿ-ի համագործակցությունը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի իրադրությունը:
«Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵԱՀԿ-ն պետք է ակտիվ ու դրական գործառույթ կատարի հակամարտության կարգավորման հարցում: Իր հերթին ԵԱՀԿ-ի գործող նախագահը մեկ անգամ ևս արձանագրեց, որ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Իվիցա Դաչիչի խոսքով՝ ԵԱՀԿ-ն ապագայում էլ գործուն քայլեր կձեռնարկի Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»,-ասված է հանրապետության կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դաչիչը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել հունիսի 1-ին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները